6 ամիս՝ 45 000 դրամ ամսական
Բարձրագույն մաթեմատիկայի գիտելիքներ՝ AI զարգացող աշխարհում հմուտ մասնագետ դառնալու համար
Շաբաթական 3 օր։
Արհեստական բանականությունը(AI) շատ մեծ արագությամբ հեղափոխում է մեր կյանքը: Այսպիսի արագ զարգացման մեջ առանցքային նշանակություն ունի մաթեմատիկան:
Դասընթացը հնարավորություն կտա առաջ գնալ AI-ի օր-օրի զարգացող աշխարհում՝ ստանալով այն մաթեմատիկական հիմքը, որն այդքան անհրաժեշտ է և ունի հիմունքային մեծ նշանակություն:
Դասընթացը եզակի է իր կառուցվածքով։ Ուսանողներին հնարավորություն է ընձեռվում հմտանալ բարձրագույն մաթեմատիկայի զանազան ասպարեզներում:
Դասընթացը ավարտող ուսանողները կտիրապետեն մաթեմատիկայի այն հիմնական ճյուղերին, որոնք լայնորեն կիրառվում են արհեստական բանականությունում:
Դասընթացի համառոտ կառուցվածքը
Բացի տեսական դասերից, դասընթացը հագեցած է լինելու գործնական հանդիպումներով
Առաջին մոդուլ. բարձրագույն հանրահաշիվ
- Բազմություններ
- Արտապատկերումներ
- Գծային հավասարումների համակարգեր
- Մատրիցներ
- Տեղափոխություններ, տեղադրություններ
- Որոշիչներ
- Գծային տերածություններ
- Գծային արտապատկերումներ
- Էվկլիդյան տարածություններ
- Կոմպլեքս թվեր
- Քվանտերնիոններ
- Բազմանդամներ
- Սեփական վեկտոր, սեփական արժեքներ
- մի շարք այլ թեմաներ
Երկրորդ մոդուլ. մաթեմատիկական անալիզ
1. Դիֆերենցիալ հաշիվ
- Թվային հաջորդականություն, հաջորդականության սահման
- Զուգամետ հաջորդականություն
- Բոլցանո-Վայերշտրասի լեմման
- Ֆունկցիայի սահման
- Ֆունկցիայի անընդհատություն
- Ածանցյալ
- Դիֆերենցիալ
2. Ինտեգրալ հաշիվ
- Ֆունկցիայի նախնական
- Անորոշ ինտեգրալ
- Մասերով ինտեգրում
- Փոփոխականի փոխարինում
- Որոշյալ ինտեգրում
- Նյուտոն-Լայբնիցի բանաձև
- Որոշյալ ինտեգրալի կիրառություն
- Անիսկական ինտեգրալներ
3. Մի քանի փոփոխականի ֆունկցիաներ
- Առաջին կարգի մասնակի ածանցյալներ
- Ածանցյալ ըստ ուղղությամբ։ Ֆունկցիայի գրադիենտ
- Երկու փոփոխականի ֆունկցիայի էքստրեմումներ
- Պայմանական էքստրեմումներ
- Լագրանժի անորոշ բազմապատկիչների մեթոդը
- Կրկնակի և եռակի ինտեգրալներ
- Կրկնակի և եռակի ինտեգրալների հաշման մեթոդներ
4. Շարքեր
- Թվային շարքեր, շարքի զուգամիտության հայտանիշներ
- Ֆունկցիոնալ շարքեր
- Ֆուրիեի շարքեր
Երրորդ մոդուլ. հավանականությունների տեսություն
- Պատահույթներ
- Հավանականության աքսիոմատիկ սահմանումը
- Պայմանական և լրիվ հավանականություն, Բայեսի բանաձև
- Մուավր-Լապլասի լոկալ և ինտեգրալ թեորեմները
- Բեռնուլիի և Պուասոնի թեորեմները
- Դիսկրետ և անընդհատ պատահական մեծություններ
- Բաշխման և խտության ֆունկցիաներ
- Պատահական մեծության բնութագրիչներ
- Հավանականությունների տեսության սահմանային թեորեմները
- Պատահական մեծության բնութագրիչ ֆունկցիան
- Հավանականությունների տեսության կենտրոնական սահմանայիմն թեորեմը
- Էնթրոպիա և ինֆորմացիա
- Պայմանական էնթրոպիա և նրա հատկությունները
Չորրորդ մոդուլ. մաթեմատիկական վիճակագրություն
- Նմուշային բազմության բնութագրիչներ
- Անհայտ պարամետրերի գնահատականներ
- Փոքրագույն քառակուսիների մեթոդ
- Վստահելի հավանականություն և վստահելի միջակայք
- Անհայտ բաշխման ֆունկցիայի վերաբերյալ հիպոթեզի ստուգում