JavaScript Renaissance: Core JS, React.js, Node.js

JavaScript-ի ամենամեծ և ամենասպասված դասընթացը Արմեն Մարջինյանի հետ, որտեղ դիտարկվում են ոչ միայն հիմունքները, այլև ամբողջ գործիքակազմն ու ֆրեյմվորքները Frontend վեբ և Backend վեբ ծրագրավորողների համար։

Coding bootcamp
Սկսնակների համար
7 ամիս
Շաբաթական 4 օր՝ օրական 2 ժամ

7 ամիս՝ 65 000 դրամ ամսական

Անցնելով Core JS՝ մասնագիտանում եք Frontend Web ծրագրավորման կամ Backend Web ծրագրավորման մեջ

Շաբաթական 4 օր։

Դասընթացը յուրահատուկ է իր կառուցվածքով։ Ուսանողները կարող են մասնագիտանալ React.js, Next.js, Vue.js կամ Node.js ուղղվածություններով։

Համապատասխանաբար Frontend և Backend վեբ ծրագրավորման ուղղվածությունները հնարավոր է նաև համատեղել՝ կրթվելով որպես Full Stack JavaScript ծրագրավորող։

Դասընթացի դասախոսն է «JavaScript. ինտերակտիվ ծրագրավորում» և «React.js. ինտերակտիվ ծրագրավորում» գրքերի հեղինակ Արմեն Մարջինյանը։

JavaScript-ին զուգահեռ ուսանողներն անցնելու են նաև կոդի կատարման ցածր մակարդակի դետալները, այդ թվում՝ JavaScript-ի և համապատասխան engine-ների աշխատանքի նրբությունները։

Դասընթացը հագեցած է բազմաթիվ գործնական և ուսումնական նախագծերով, իսկ ուսանողները հնարավորություն ունեն առանց հավելավճարի միանալ պրոդուկտների իրականացման մեծ թիմին՝ պորտֆոլիոն համալրելու և գործնական հմտությունները հղկելու համար։

Մանրամասներ

Դասընթացի համառոտ կառուցվածքը

Բացի համակարգչային գիտության հիմունքներից, դասընթացը խորությամբ թաթախվում է JavaScript-ի և՛ Backend, և՛ Frontend ուղղվածություններում

Պրակտիկ նախագծերն ու պրոդուկտների իրականացումը համալրում են ուսանողների պորտֆոլիոն

Առաջին մոդուլ. Core JavaScript

  • Լեզվի բոլոր բազային կոմպոնենտները (փոփոխականներ, պայման, ցիկլ)
  • Ֆունկցիաներ, ռեկուրսիա, զանգվածներ
  • Execution Context
  • Scopes և Closure
  • Օբյեկտ, օբյեկտի կառուցվածքը
  • Կլաս և օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման հիմունքներ
  • Prototypal ժառանգում
  • Ասինքրոն ծրագրավորում
  • Promise
  • Worker Threads
  • HTTP հարցումներ
  • JAvaScript ստանդարտ գրադարան
  • Webpack կոնֆիգուրացիաներ
  • TypeScript
  • Canvas API
  • DOM
  • Web Storage
  • մի շարք այլ թեմաներ

Երկրորդ մոդուլ. React.js, Next.js, Vue.js

  • Library եւ Framework: Vue.js vs jQuery համեմատական վերլուծություն
  • Node package manager: npm vs npx: React -ի պրոյեկտի ստեղծումը: JSX, state, render, component, list կոնցեպտները
  • Virtual DOM, reconciliation: Component Life-Cycle Methods
  • Ֆունկցիոնալ կոմպոնենտ: hook-եր: useState, useEffect -ի մակարդակները, multi-component architecture
  • Controlled եւ Uncontrolled կոմպոնենտներ: useRef, React-Hook- Form: Form վալիդացիայի հիմնական ձեւերը
  • React-Router-Dom: Browser Router, useNavigate, Link, NavLink կոմպոնենտներ: useParams, useLocation hook-երը
  • Context API. Multiple Contexts.
  • Օպտիմալացում: useMemo, React.memo, useCallback: Data Flow - ի անալիզը կոմպոնենտային հիերարխիայում
  • Redux Toolkit: configureStore, createSlice: Ասինքրոն action-ներ: createAsyncThunk
  • Server-side rendering և Next.js
  • Vue.js

Երրորդ մոդուլ. Node.js

  • Node ներածություն: V8 հիշողության մոդելը, libuv, Event Loop Setup եւ առաջին app-ի ստեղծումը: Մոդուլյար ծրագրավորում: Մոդուլներ Common.js-ի եւ ES6 ստանդարտով: http եւ fs մոդուլներ: Վեբ սերվերի ստեղծումը: Պարզագույն Routing:
  • Express ներածություն: Routing, MVC pattern: pug view engine-ը: body-parser: http request-ի տեսակները: Ejs, handlebars: custom view engine-ի մշակում: crud with fs:
  • MySQL տվյալների բազա: Նախագծման եւ նորմալիզացիայի ընդհանուր սկզբունքները: 1NF, 2NF, 3NF ձեւեր: Բազայի մոդելավորման օրինակներ:
  • NOSQL ներածություն: MongoDB, Mongoose
  • Sequelize և SQL Alchemy
  • Rest API: Postman, cUrl, JWT auth, Swagger:
  • GraphQL
  • Socket.io: Real-Time app-ների մշակում: One to one եւ multiroom chat-ի օրինակ
  • Nest.js: Nest CLI, Structure, modules, controllers, providers, DB access, open API, Auth: