Ձեռքբերումներ և նվաճումներ

Բազմաթիվ ձեռքբերումներն ու նվաճումները առանձնացնում են Picsart Academy-ն կրթական շուկայում։ Մենք, դիրքավորվելով որպես նոր սերնդի համալսարան, պարզ ենք, անկեղծ և թափանցիկ։ Մեր նպատակներից առաջնայինն է քարոզել ֆունդամենտալ կրթության կարևորությունը և անձնվիրաբար աշխատել՝ ուսումնահետազոտական հարթակը տրամադրելու համար։

Համագործակցող ընկերություններ

Վերջին տարիներին Picsart Academy-ն ակտիվ և շարունակական համագործակցել է բազմաթիվ տեղական և արտասահմանյան ՏՏ ընկերությունների հետ։ Մենք սիրում և ուշադիր ենք մեր գործընկերներին, փորձելով տալ որակական մեծ արդյունք՝ նպաստելով գործընկերների զարգացմանն ու մեր շրջանավարտների կարիերայի հաջողությանը։ Չնայած Picsart ընկերությունը մեր համար մեկ գործընկերն է, Ակադեմիան ակտիվ և հավասարապես համագործակցում է բազմաթիվ այլ ընկերությունների հետ, այդ թվում՝ AMD, Siemens, Fimetech, Chessify, Groksmith, EasyDMARC, M One և այլն։

Շրջանավարտները

Մեր շրջանավարտները հենց Ակադեմիայի կրթության լավագույն դեսպաններն են։ Տարիների ընթացքում մեր լավագույն ուսանողները՝ ավարտելով ծանրաբեռնված դասընթացները, այժմ աշխատում են շուկայի մեծ և փոքր բազմաթիվ ընկերություններում։

Դիտեք այս տեսադարանը, որը թարմացվում է մեր ուսանողների հաջողություններով։

Նախագծեր

Picsart Academy-ի ամենաշնորհալի և հաջողված նախագծերից է «Առաջընթաց» (Progress) ծրագիրը, որը սկսել է Picsart ընկերությունը և փոխանցել Ակադեմիային։ Նախագծի նպատակը 44-օրյա պատերազմի մասնակիցներին մինչև 100% կրթաթոշակ տրամադրելն է, որը գործում է մինչ այսօր։

Այս նախագծից զատ, 2023-ից գործարկել ենք նաև «Առաջընթաց+» ծրագիրը, որի նպատակն արցախցի ուսանողներին աջակցության մեծ փաթեթի տրամադրումն է, այդ թվում` Ակադեմիայում ուսման համար մինչև 100% կրթաթոշակ, ֆունդամենտալ նշանակության կրթական նյութերի բաց տարածումը և մի շարք պրակտիկայի ծրագրեր (internships)։

Դիտեք «Առաջընթաց+» ծրագրի մանրամասներն այս հղումով։

Մեր այլ նախագծերը չեն սահմանափակվում կրթության ոլորտով և նպատակ ունեն զարգացնել նաև ձեռնարկատիրական մշակույթը՝ տրամադրելով ստարթափներին համապատասխան տեխնիկական և խոհրդատվական աջակցություն։

Հիմունքային կրթության առաջխաղացումը

Ստանձնելով ֆունդամենտալ կրթության կարևորության քարոզն ու առաջխաղացումը Հայաստանում՝ Ակադեմիայի անձնակազմը քրտնաջան աշխատում է Computer Science-ի և ֆունդամենտալ կրթության ակտիվ առաջխաղացման վրա։ Այս միտումով ստեղծվել է մեր Medium բլոգը, որտեղ բացի միջանկյալ կրթական ծրագրերի նկարագրությունից հրապարակում ենք հոդվածներ հայտնի ծրագրավորողների և ծրագրային համակարգերի մասին, ինչպես նաև հոդվածներ խորը տեխնիկական թեմաներով։

Մեր ամենասիրելի հարթակն, իհարկե, YouTube-յան ալիքն է, որտեղ ոչ միայն տեղադրում ենք ծրագրավորման դասեր և դասընթացներ, այլև կարևոր օգտակարություն ունեցող տեսահոլովակներ, որոնք լուսավորում են ֆունդամենտալ կրթության կարևորությունն ու Computer Science-ի հսկա դերը լավագույն ինժեներ-ծրագրավորողը դառնալու գործում։

Առաջարկում ենք դիտել ծրագրավորման աշխարհի ուղեցույցի մեր տարբերակը։

Քննական բարձր շեմ

Ակադեմիայում դասընթացների քննական անցողիկ շեմը շատ բարձր է՝ 100 բալանոց համակարգով տատանվելով 85-95 միջակայքում։ Մենք սա համարում ենք մեծ ձեռքբերում, քանի որ և համալսարանները, և այլ կրթական կենտրոնները երբեք չեն կարևորել գերազանց արդյունքը համարել բավարար արդյունք։ Շատ դեպքերում կհանդիպեք նյութի 40% իմացությունը որպես բավարար արդյունք, ինչը խիստ հակասում է լավագույն մասնագետը դառնալու մեծ նպատակին։ Մենք հավատարիմ ենք մեր արժեքներին և շարժվում ենք ստանդարտից դուրս՝ կոտրելով բոլոր պատկերացումներն իսկապես որակյալ կրթության մասին։ Մեր բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ՝ երբեք չենք նահանջի և որպես բավարար արդյունք միշտ դիտարկելու ենք գերազանց արդյունքը։

Անցողիկ շեմը բարձր է, որովհետև Ակադեմիան հավատարիմ է իր արժեքներին և բացառում է թերի կրթությունը։ Մեզ համար կարևորագույն է թեմայի ամբողջական յուրացումը՝ առանց բացթողումների։ Շրջանավարտներն ավարտելով Ակադեմիան և մուտք գործելով ոլորտ՝ ներկայացնում են խորը հիմունքային կրթություն ստացած, գործնական հմտություններով հարուստ սկսնակ մասնագետներ, որոնք շատ դեպքերում չեն զիջում ոլորտում աշխատող նույնիսկ փորձառու ծրագրավորողներին։ Նման արդյունքի հասնում ենք միայն հետևողական, խիստ և ամբողջական կրթության արդյունքում։