Math for AI

Սկսում ենք հետաքրքրաշարժ ճանապարհորդություն բարձրագույն մաթեմատիկայի բարդ ոլորտում։

Coding bootcamp
Սկսնակների համար
6 ամիս
Շաբաթական 3 օր՝ օրական 2 ժամ

6 ամիս՝ 45 000 դրամ ամսական

Բարձրագույն մաթեմատիկայի գիտելիքներ՝ AI զարգացող աշխարհում հմուտ մասնագետ դառնալու համար

Շաբաթական 3 օր։

Արհեստական բանականությունը(AI) շատ մեծ արագությամբ հեղափոխում է մեր կյանքը: Այսպիսի արագ զարգացման մեջ առանցքային նշանակություն ունի մաթեմատիկան:

Դասընթացը հնարավորություն կտա առաջ գնալ AI-ի օր-օրի զարգացող աշխարհում՝ ստանալով այն մաթեմատիկական հիմքը, որն այդքան անհրաժեշտ է և ունի հիմունքային մեծ նշանակություն:

Դասընթացը եզակի է իր կառուցվածքով։ Ուսանողներին հնարավորություն է ընձեռվում հմտանալ բարձրագույն մաթեմատիկայի զանազան ասպարեզներում:

Դասընթացը ավարտող ուսանողները կտիրապետեն մաթեմատիկայի այն հիմնական ճյուղերին, որոնք լայնորեն կիրառվում են արհեստական բանականությունում:

Մանրամասներ

Դասընթացի համառոտ կառուցվածքը

Բացի տեսական դասերից, դասընթացը հագեցած է լինելու գործնական հանդիպումներով

Առաջին մոդուլ. բարձրագույն հանրահաշիվ

  • Բազմություններ
  • Արտապատկերումներ
  • Գծային հավասարումների համակարգեր
  • Մատրիցներ
  • Տեղափոխություններ, տեղադրություններ
  • Որոշիչներ
  • Գծային տերածություններ
  • Գծային արտապատկերումներ
  • Էվկլիդյան տարածություններ
  • Կոմպլեքս թվեր
  • Քվանտերնիոններ
  • Բազմանդամներ
  • Սեփական վեկտոր, սեփական արժեքներ
  • մի շարք այլ թեմաներ

Երկրորդ մոդուլ. մաթեմատիկական անալիզ

1. Դիֆերենցիալ հաշիվ

  • Թվային հաջորդականություն, հաջորդականության սահման
  • Զուգամետ հաջորդականություն
  • Բոլցանո-Վայերշտրասի լեմման
  • Ֆունկցիայի սահման
  • Ֆունկցիայի անընդհատություն
  • Ածանցյալ
  • Դիֆերենցիալ

2. Ինտեգրալ հաշիվ

  • Ֆունկցիայի նախնական
  • Անորոշ ինտեգրալ
  • Մասերով ինտեգրում
  • Փոփոխականի փոխարինում
  • Որոշյալ ինտեգրում
  • Նյուտոն-Լայբնիցի բանաձև
  • Որոշյալ ինտեգրալի կիրառություն
  • Անիսկական ինտեգրալներ

3. Մի քանի փոփոխականի ֆունկցիաներ

  • Առաջին կարգի մասնակի ածանցյալներ
  • Ածանցյալ ըստ ուղղությամբ։ Ֆունկցիայի գրադիենտ
  • Երկու փոփոխականի ֆունկցիայի էքստրեմումներ
  • Պայմանական էքստրեմումներ
  • Լագրանժի անորոշ բազմապատկիչների մեթոդը
  • Կրկնակի և եռակի ինտեգրալներ
  • Կրկնակի և եռակի ինտեգրալների հաշման մեթոդներ

4. Շարքեր

  • Թվային շարքեր, շարքի զուգամիտության հայտանիշներ
  • Ֆունկցիոնալ շարքեր
  • Ֆուրիեի շարքեր

Երրորդ մոդուլ. հավանականությունների տեսություն

  • Պատահույթներ
  • Հավանականության աքսիոմատիկ սահմանումը
  • Պայմանական և լրիվ հավանականություն, Բայեսի բանաձև
  • Մուավր-Լապլասի լոկալ և ինտեգրալ թեորեմները
  • Բեռնուլիի և Պուասոնի թեորեմները
  • Դիսկրետ և անընդհատ պատահական մեծություններ
  • Բաշխման և խտության ֆունկցիաներ
  • Պատահական մեծության բնութագրիչներ
  • Հավանականությունների տեսության սահմանային թեորեմները
  • Պատահական մեծության բնութագրիչ ֆունկցիան
  • Հավանականությունների տեսության կենտրոնական սահմանայիմն թեորեմը
  • Էնթրոպիա և ինֆորմացիա
  • Պայմանական էնթրոպիա և նրա հատկությունները

Չորրորդ մոդուլ. մաթեմատիկական վիճակագրություն

  • Նմուշային բազմության բնութագրիչներ
  • Անհայտ պարամետրերի գնահատականներ
  • Փոքրագույն քառակուսիների մեթոդ
  • Վստահելի հավանականություն և վստահելի միջակայք
  • Անհայտ բաշխման ֆունկցիայի վերաբերյալ հիպոթեզի ստուգում